26.03-29.03 Пакет заданий на весенние каникулы. Учебная весна.

Прочитать рассказ Александра Баркова «Весенний дневник». Завести свой собственный Весенний дневник в блоге: как изменилась природа за время весенних каникул (световой день увеличивается, повышается температура воздуха, наступает потепление, тает снег, с крыш капает вода…), какие интересные события произошли с вами, какие праздники отмечали, как готовились и т.д.

во время этих праздников Я заметил световой день удлинился,погода теплее,играть на улице весело

Я играю в футбол на улице с братом и друзьями,я хорошо провожу время.

Мы сделали ёлку на Пасху

Завтра, в субботу, будем красить яйца. праздновать Пасху.И мы пойдем в церковь в воскресенье

Ուսումնական գարուն

Երազ այգին

Երազ այգին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող զվարճանքի զբոսայգին է։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «ԵրԱԶ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի բուն իմաստը երևում է այգու կարգախոսից. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։

Զբոսայգին ընդգրկում է մանկական խաղահրապարակ, մանկական ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։ Այգու մուտքից ոչ հեռու տեղադրված է «Սիրտ» ինստալյացիան՝ բաբախող կարմիր սրտի տեսքով։

Ուսումնական գարուն

Այս արձակուրդներին ես սկսեցի կարդալ փոքրիկ իշխանը գիրքը որը նվեր եմ ստացել գրքի տոնին:

Շատ եմ սիրում այս գիրքը, այն շատ հետաքրքիր է և արձակուդներից հետո շարունակելու եմ կարդալ:

Ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։

Այս համառոտ պատմությունը իմ գրքի մասի ես գտա գուգլից և ուզեցի կիսվել ձեր հետ:

Վեց տարեկանում տղան կարդում է այն մասին, թե ինչպես է վիշապօձը կուլ տալիս իր զոհին և պատկերում է փղին կուլ տված օձին:  Դա վիշապօձի պատկերն էր, սակայն մեծահասակները նմանեցնում են այն գլխարկի: Տղան պատկերում է վիշապօձին նաև ներսից: Մեծահասակները խորհուրդ են տալիս տղային չզբաղվել հիմարությամբ և անցնել մաթեմատիկային, աշխարհագրությանը և ուղղագրությանը: Տղան հրաժարվում է նկարչի փայլուն կարիերայից և ընտրում է ուրիշ մասնագիտություն: Նա դառնում է օդաչու, սակայն շարունակում է ցույց տալ իր նկարը մեծահասակներին և բոլորը ասում են, որ դա գլխարկ է: Օդաչուն ապրում է միայնության մեջ, մինչև որ մի օր հանդիպում է փոքրիկ իշխանին:

Դա տեղի է ունենում Սահարայում: Այստեղ օդանավը վնասվում է, և օդաչուն անապատում հանդիպում է ոսկեհեր տղայի, որը խնդրում է նրան գառնուկ նկարել: Ի դեպ տղան առաջինն է, որ կարողանում է ճիշտ հասկանալ վիշապօձի նկարը: Փոքրիկ իշխանը ուրիշ մոլորակից է: Այդ մոլորակը մի տան չափ է, և Փոքրիկ իշխանը հետևում է իր մոլորակին: Սակայն նրա կյանքը անցնում է միապաղաղ և տխուր: Ամեն բան փոխվում է, երբ նրա մոլորակի վրա աճում է գեղեցկուհի վարդը: Փոքրիկ իշխանը սիրահարվում է վարդին: Սակայն վարդը թվում է նրան գոռոզ ու ինքնահավան: Ահա մի օր Փոքրիկ իշխանը հրաժեշտ է տալիս իր ծաղկին, որը վերջին պահին խոստովանում է, որ սիրում է նրան:

Փոքրիկ իշխանը այցելում է հարևան 6 աստղաբեկորները, որտեղ հաջորդաբար ապրում են՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարարը, լապտերակիրը և աշխարհագրագետը: Պատմելով վերջինիս իր ծաղկի մասին՝ Փոքրիկ իշխանը հիշում է, որ մենակ է թողել վարդին: Սակայն նրա վիրավորանքը դեռ չի անցել, և նա շարունակում է իր ճանապարհը: Յոթերորդ մոլորակը Երկիրն է: Այստեղ Փոքրիկ իշխանն ընկերանում է աղվեսի, օձի և օդաչուի հետ: Օձը խոստանում է օգնել նրան, երբ կարոտի իր մոլորակը: Աղվեսը սովորեցնում է ընկերություն անել: Բոլորին էլ կարելի է ընտելացնել և բոլորի հետ կարելի է ընկերանալ, սակայն պետք է պատասխանատվություն կրել ընկերոջ համար: Փոքրիկ իշխանը որոշում է վերադառնալ իր վարդի մոտ:

Օդաչուն նկարում է Փոքրիկ իշխանի համար գառնուկ: Փոքրին իշխանը երջանիկ է, իսկ օդաչուն տխրում է, որովհետև հասականում է, որ իրեն նույնպես ընտելացրին: Օձը օգնում է Փոքրիկ իշխանին վերադառնալ իր մոլորակ:

Օդաչուն նորոգում է իր ինքնաթիռը և վերադառնում է ընկերների մոտ: Անցնում է 6 տարի: Այդ ժամանակվանից նա սիրում է նայել աստղերին: Բայց նա անհանգիստ է, քանի որ մոռացել է գառնուկի համար թոկ նկարել: Չէ՞ որ արձակված գառնուկը կարող է գտնել և ուտել վարդը: Եթե վարդն այլևս գոյություն չունի, ամեն բան աշխարհում կարող է փոխվել: Սակայն ոչ մի մեծահասակ երբեք չի հասկանա, թե ինչքան կարևոր է դա:

Ուսումնական գարուն

1.  418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 
Լուծում 418-8=410 Պատ․410

2.  5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124=1460 -այո

336+1009=1345 – այո

336+25=361 – ոչ

7366-114=7252 – ոչ

3. 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 
Կենտ թվեր 1,5,33,99,405,777,1547,5555։
Զույգ թվեր 2,28,512,888,1416,152412։

4. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 2-ին։ 

124, 390, 2056, 278, 52, 260, 7,  6482, 3, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

124,390,2056,278,52,260,6482,148,472,226,648,9624,7830,7892։

5. Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ=2լ 500մլ

20020մլ=20լ 20մլ

4050մլ=4լ 50մլ

6. Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝

իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ

գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։
70․4=280 15+70=85 85.4=340 Պատ․340 85

7. Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ,

այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան

մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել

զբոսաշրջիկը։
3.80=240 10.2=20 240+20+7=267

8. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։
4×60=240 60+20=80 240:80=3 Պատ․3

9.   Գտի՛ր թվի նշված մասը

45-ի 1/5մասը 45:5.1=9

632-ի 1/2մասը 632:2.1=316

164-ի 2/4 մասը 164:4.2=41

2000-ի 3/10 մասը 2000:10.3=600

10. Գտի՛ր այն թիվը, որի․ 

1/5 մասը 15 է 15.5:1=75

1/15 մասը4 է 15.4:1=60

1/8 մասը 6 է 8.6:1=48

«Ուսումնական գարուն» նախագիծ

Այս արձակուրդներին մեր թաղամասի պարտիզպանը ինձ ու իմ եղբոր բացատրեց և ցույց տվեց թե ոնց պետք է ծառերը էտել:

Ծառերի և թփերի էտում 

Գարնան սկիզբը ծառերի և թփերի էտման լավագույն ժամանակն է: Արևը դեռ չի հասցրել արթնացնել բույսերը ձմեռային քնից, միևնույն ժամանակ, կեղևը սառած չէ, ուստի և ավելի ճկուն է։ Սովորաբար ծառերը էտում են, երբ օդի ջերմաստիճանը 10-150C է, իսկ գիշերները չի նվազում զրոյից:

Ծառերի էտումը այգեգործության մեջ յուրահատուկ “վիրաբուժական” միջամտության մի տեսակ է, որն ունի հետևյալ նպատակները.

  • Չոր, վնասված ճյուղերի հեռացում, որոնք փչացնում են բույսի էսթետիկ տեսքը և նպաստում խոռոչների առաջացմանը.
  • Ծառի պսակի նոսրացում, խանգարող ճյուղերի հեռացում, որպեսզի մնացած ճյուղերն ավելի շատ արևի լույս ստանան
  • Նախկինում պսակին տրված ձևերի և չափերի պահպանում.
  • Պսակի կրճատում, բույսերի երիտասարդացում:

Գործնականում էտն ըստ կատարման բնույթի և նշանակության լինում է 2 ձևի՝ նոսրացում և կարճացում: 
Նոսրացումն այն գործողությունն է, երբ շիվը կամ ճյուղը հիմքից կտրում և ամբողջությամբ հեռացնում են: Նոսրացնելիս սաղարթից հեռացնում են՝ 

  • բոլոր այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի սաղարթի ներսը, որովհետև դրանք կարող են խտացնել սաղարթը և խանգարել լույսի և արևի ներթափանցմանը, 
  • եթե հորիզոնական ուղղությամբ աճող ճյուղերը մնան, հետագայում կխանգարեն միջշարքային տարածությունների մեքենայացման աշխատանքներին, 
  • այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի ներքև՝ դեպի հողը, 
  • այն զույգ ճյուղերից մեկը, որոնք սուր անկյուն են կազմում և իրար մրցակից են. սովորաբար էտում են թույլ, վտիտ ճյուղերը, 
  • այս ամենից բացի, հեռացվում են նաև այն բոլոր չորացած, ցրտահարված, հիվանդություններով և վնասատուներով խիստ վարակված ճյուղերը, որոնք այլևս չեն կարող վերականգնվել

Կարճացումը էտի այն ձևն է, երբ էտում և հեռացնում են շիվերի կամ ճյուղերի երկարության մի մասը, իսկ մյուս մասը թողնում են: Կարճացնում են սովորաբար դրսի բողբոջի վրայից, այնպես, որ կտրվածքի վերևի մասը 2-3 մմ-ով ավելի բարձր լինի բողբոջների ծայրային մասից։ Կարճացումը պահպանում է շիվերի թիվը, իսկ հետագայում նպաստում է նոր ճյուղերի առաջացմանը:

Իսկ ճյուղերից մի քանիսը մենք բերեցինք տուն և սարքեզինք զատկվա ծառ