«Ուսումնական գարուն» նախագիծ

Այս արձակուրդներին մեր թաղամասի պարտիզպանը ինձ ու իմ եղբոր բացատրեց և ցույց տվեց թե ոնց պետք է ծառերը էտել:

Ծառերի և թփերի էտում 

Գարնան սկիզբը ծառերի և թփերի էտման լավագույն ժամանակն է: Արևը դեռ չի հասցրել արթնացնել բույսերը ձմեռային քնից, միևնույն ժամանակ, կեղևը սառած չէ, ուստի և ավելի ճկուն է։ Սովորաբար ծառերը էտում են, երբ օդի ջերմաստիճանը 10-150C է, իսկ գիշերները չի նվազում զրոյից:

Ծառերի էտումը այգեգործության մեջ յուրահատուկ “վիրաբուժական” միջամտության մի տեսակ է, որն ունի հետևյալ նպատակները.

  • Չոր, վնասված ճյուղերի հեռացում, որոնք փչացնում են բույսի էսթետիկ տեսքը և նպաստում խոռոչների առաջացմանը.
  • Ծառի պսակի նոսրացում, խանգարող ճյուղերի հեռացում, որպեսզի մնացած ճյուղերն ավելի շատ արևի լույս ստանան
  • Նախկինում պսակին տրված ձևերի և չափերի պահպանում.
  • Պսակի կրճատում, բույսերի երիտասարդացում:

Գործնականում էտն ըստ կատարման բնույթի և նշանակության լինում է 2 ձևի՝ նոսրացում և կարճացում: 
Նոսրացումն այն գործողությունն է, երբ շիվը կամ ճյուղը հիմքից կտրում և ամբողջությամբ հեռացնում են: Նոսրացնելիս սաղարթից հեռացնում են՝ 

  • բոլոր այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի սաղարթի ներսը, որովհետև դրանք կարող են խտացնել սաղարթը և խանգարել լույսի և արևի ներթափանցմանը, 
  • եթե հորիզոնական ուղղությամբ աճող ճյուղերը մնան, հետագայում կխանգարեն միջշարքային տարածությունների մեքենայացման աշխատանքներին, 
  • այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի ներքև՝ դեպի հողը, 
  • այն զույգ ճյուղերից մեկը, որոնք սուր անկյուն են կազմում և իրար մրցակից են. սովորաբար էտում են թույլ, վտիտ ճյուղերը, 
  • այս ամենից բացի, հեռացվում են նաև այն բոլոր չորացած, ցրտահարված, հիվանդություններով և վնասատուներով խիստ վարակված ճյուղերը, որոնք այլևս չեն կարող վերականգնվել

Կարճացումը էտի այն ձևն է, երբ էտում և հեռացնում են շիվերի կամ ճյուղերի երկարության մի մասը, իսկ մյուս մասը թողնում են: Կարճացնում են սովորաբար դրսի բողբոջի վրայից, այնպես, որ կտրվածքի վերևի մասը 2-3 մմ-ով ավելի բարձր լինի բողբոջների ծայրային մասից։ Կարճացումը պահպանում է շիվերի թիվը, իսկ հետագայում նպաստում է նոր ճյուղերի առաջացմանը:

Իսկ ճյուղերից մի քանիսը մենք բերեցինք տուն և սարքեզինք զատկվա ծառ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով