Իմ կարդացած գիրքը

Այս շաբաթ իմ եղբոր հետ ես կարդում եմ աշխարհի չեմպիոն Դանին գիրքը որի հեղինակն է Ռոալդ Դալը

Գիրքը պատմում է Դանիյի մասին չորս տարեկանից ինքը և իրա հայրիկը մենակ ապրում են մի անվատնակում, դրա կողքի լցակայանը իրենցն էր և ունէին արհեստանոց որտեղ հայրիկը մեքենաների շարժիչներ էր նորոգում և շատ վարպետ էր իր գործին մեջ: Դանին իր հայրիկին շատ էր սիրում հայրիկն էլ շատ զվարճալի և հրաշալի մարդ էր և ամեն գիշեր հեքիաթ էր պատմում Դանիյին մի օր էլ պատմեց մեծ բարի հսկային մասին որը շատ լավ հեքիաթ է: Յոթ տարեկանին Տանին արդեն լավ սովորել էր փոքր շարժիչներ քանդել և սկսեց գնալ դպրոց: Հայրիկը շատ հնարամիտ էր մի օր նույնիսկ օդապարիկ սարքեց և շատ լավ ստացվեց: Մի օր Դանին կիմանա որ հայրիկը ունի մութ և խոր գաղտնիիք որ նա գիշերով կգնա Հեզլի մութ անտառը և նա որսագող է փասիանների ւ ունի շատ գաղտնի հնարքներ: հայրիկը պատմեց պարոն Վիկտոր Հեյզլի մասին որ նրանց լցակայանի շուրջի ամեն հողերը իր կալվածքներս են և որ ոչ ոք նրան տանել չի կարողանում դրա համար էլ Հեյզլի փասիանները գողանալը հայրիկին դուր էր գալիս: օրերից մի օր էլ Դանին ու հայրիկը որոշում են Հեյզլի հախից գալ ու նրա դեմ դավադրություն սարքել բայց առանց բռնվելու և կսկսեն իրենց արկածները որը շատ հետաքրքիր է:

Ես այս գիրքը շատ սիրեցի շատ հետաքրքիր է ինծ համար

բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։

Մեր բակում ունենք մի քանի պտղատու ծառեր գարնան սկզբին տեսա որ ծառերը սկսեցին ծաղկել և կանաչել մենք հոգ ենք տանում ծառերի մասին գետնի հողն ենք մաքրում թափված տերևներից և հողին ավելացնում ենք պարարտանյութ իսկ ճյուղերը էտում ենք :

Իսկ այդ ճյուղերը որ էտեցինք նրանցից մի մասը օգտագորշեցինք որ սարքենք զատկվա ծառ և գունավոր թղթերից էլ պատրաստեցինք ծաղիկներ և դրեցինք այդ ծառի վրա

Իսկ եղանակը այս շաբաթ ամեն օր տարբեր էր առավոտյան լինում էր արևոտ իսկ կեսօրե ետք միանգամից փոխվում էր և լինում էր ամպամած :

Աչքերի գանգատը

Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Առավոտյան մենք տեսնում ենք մեր ընտանիքի անդամներին որից հետո տանից դուրս գալուց տեսնում ենք թաղի երեխեքին որ գնում են դպրոց հասնում ենք դպրոց տեսնում ենք մեր ընկերներին և ուսուցիչներին տեսնում ենք կարդալիք դասերը տեսնում ենք գրվածները հետո տեսնում ենք մայրիկին որ եկել է մեզ տուն տանելու ճանապարհին տեսնում ենք ծառեր և շատ մարդկանց:

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

  • տրտնջալ-գանգատվել
  • անտանելի-աններելի
  • մանրադիտակ  Մանրացույց, մանրադետ

2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:երբ տեսնեմ մարդիկ իրար հետ կռվում են

3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: լուսինը և աստղերը

                               Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

 1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • թոթվել-ցնցել
  • զանազան-բազմազան
  • խրճիթ-տնակ

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Նա շատ հետաքրքիր էր ուզում էր ամեն ինչ իմանալ

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Երբ նույն հարցն են ինձ տալիս

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:որպեսզի վրան դաս սովորենք

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:որ լողանա

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:որ մլավե

դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:որովհետև ձեռքեր չունեն

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:որպեսզի իմանանք ով է մօրուքի տերը

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:դարակներ-դարակաշար

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:ինչուիկ,երկար,թարս

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու –սև կատու,

  • տղա-խելացի տղա
  • սեղան-մեծ սեղան
  • ձուկ-համեղ ձուկ
  • խրճիթ-փոքր խրճիթ
  • բարդի-բարդիյի ստվեր

Ձնծաղիկ

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝

Թևերը՝ նուրբ ու սպիտակ,                                                

Աչիկները՝ բաց կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ…

Ա՜յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվա

Նուրբ ծաղիկն է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկն է:

Հարցեր և առաջադրանքներ                                            

  1. Ըստ բանաստեղծության՝  ձնծաղիկը որտե՞ղ է ծլում,  ծաղկում: Նշի՛ր այդ տողերը:

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝

  1. Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն են  ձնծաղիկի թևերը:

Նշի՛ր այդ տողերը:՝ նուրբ ու սպիտակ,

  • Ինչի՞ համար են ծաղիկները:նրանք շատ լավ տեսք ունեն շատ լավ հետ կունենան և եթե ծաղիկ չ լինի պտուղ էլ չի լինում մեղուն էլ մեղր չի կարողանա սարքել
  • Ի՞նչ ծաղիկներ գիտես, թվարկի՛ր:
Միավանկ բառերԵրկվանկ բառերԵռավանկ բառերՔառավանկ բառեր
 վարդ շուշան մանուշակ 
  հասմիկ  Ձնծաղիկ  
  մեխակ  
  նարգիզ  
    

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

 1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,

 2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:ծիծեռնակը ուրախ էր երգում էր աշխատասեր էր :

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: Առաջվա բույնը

4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

  • Օրինակ՝ կպցնել-ամրացնել
  • շինել-սարքել
  • ավերակ-քանդված
  • սնուցած-կերակրած
  • հափշտակեց-գողացավ,ագահորեն վերցրեց
  • կրկրն -նորից

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
 ծիծեռնակը բույն էր շինում
 ծիծեռնակը երգում էր
 թշնամին հափշտակեց
 ծիծեռնակը առաջվա բույնն էր հիշում
 ծիծեռնակըշյուղ էր կպցնում 

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Բարի ծիծեռնակը

Կար- չկար մի (բարի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (երգել բոլորի համար): Մի անգամ նա որոշեց (կանչել իր ընկերներին) և համերգ անել որ անտառի բոլոր կենդանիները լսեն և ուրախանան իրենց այնը հասավ մինչև մոտակա գյուղը այնտեղի մարդիկ էլ լսեցին և շատ հավանեցին ծիծեռնակների երգերը…