«Գարուն բերող ծիծեռնակը»

Լինում է չի լինում մի տղա է լինում իրենց բակում մի ծիծեռնակ է լինում ով այնտեղ է իր բույնը դնում :Այս տղան միշտ կերակուր է տալիս այդ ծիծեռնակին ,ծիծեռնակն էլ արդեն սովորած է լինում իրեն ու չի փախչում նրանից երբ ձմեռն է մոտենում այս ծիծեռնակը գնում է տաք երկիրներ : Տղան անհամբեր սպասում է վերադարձին, երբ ձյունը հալվում է ծաղիկները սկսում են բացվել մեկ էլ այս ծիծեռնակը էլի հայտնվում է նույն բակում և սենց այս փոքրիկ տղան իմանում է որ երբ ծիծեռնակը գալիս է ուրեմն գարունն է եկել ու վազում ասում է բոլորին որ ծիծեռնակը գարունն է բերել

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,ա
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։ 

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության: Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

 2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:սև աչքեր,մկրատաձև պոչիկ

3. Ինչպես ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի–ծովից անդին երկիրներից վերադարձիր

Գարնան շնչով կանչով արի–մեր մոտ գարուն է արդեն գարունը քեզ է կանչում