26.03-29.03 Пакет заданий на весенние каникулы. Учебная весна.

Прочитать рассказ Александра Баркова «Весенний дневник». Завести свой собственный Весенний дневник в блоге: как изменилась природа за время весенних каникул (световой день увеличивается, повышается температура воздуха, наступает потепление, тает снег, с крыш капает вода…), какие интересные события произошли с вами, какие праздники отмечали, как готовились и т.д.

во время этих праздников Я заметил световой день удлинился,погода теплее,играть на улице весело

Я играю в футбол на улице с братом и друзьями,я хорошо провожу время.

Мы сделали ёлку на Пасху

Завтра, в субботу, будем красить яйца. праздновать Пасху.И мы пойдем в церковь в воскресенье

Ուսումնական գարուն

Երազ այգին

Երազ այգին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող զվարճանքի զբոսայգին է։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «ԵրԱԶ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի բուն իմաստը երևում է այգու կարգախոսից. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։

Զբոսայգին ընդգրկում է մանկական խաղահրապարակ, մանկական ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։ Այգու մուտքից ոչ հեռու տեղադրված է «Սիրտ» ինստալյացիան՝ բաբախող կարմիր սրտի տեսքով։

Ուսումնական գարուն

Այս արձակուրդներին ես սկսեցի կարդալ փոքրիկ իշխանը գիրքը որը նվեր եմ ստացել գրքի տոնին:

Շատ եմ սիրում այս գիրքը, այն շատ հետաքրքիր է և արձակուդներից հետո շարունակելու եմ կարդալ:

Ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։

Այս համառոտ պատմությունը իմ գրքի մասի ես գտա գուգլից և ուզեցի կիսվել ձեր հետ:

Վեց տարեկանում տղան կարդում է այն մասին, թե ինչպես է վիշապօձը կուլ տալիս իր զոհին և պատկերում է փղին կուլ տված օձին:  Դա վիշապօձի պատկերն էր, սակայն մեծահասակները նմանեցնում են այն գլխարկի: Տղան պատկերում է վիշապօձին նաև ներսից: Մեծահասակները խորհուրդ են տալիս տղային չզբաղվել հիմարությամբ և անցնել մաթեմատիկային, աշխարհագրությանը և ուղղագրությանը: Տղան հրաժարվում է նկարչի փայլուն կարիերայից և ընտրում է ուրիշ մասնագիտություն: Նա դառնում է օդաչու, սակայն շարունակում է ցույց տալ իր նկարը մեծահասակներին և բոլորը ասում են, որ դա գլխարկ է: Օդաչուն ապրում է միայնության մեջ, մինչև որ մի օր հանդիպում է փոքրիկ իշխանին:

Դա տեղի է ունենում Սահարայում: Այստեղ օդանավը վնասվում է, և օդաչուն անապատում հանդիպում է ոսկեհեր տղայի, որը խնդրում է նրան գառնուկ նկարել: Ի դեպ տղան առաջինն է, որ կարողանում է ճիշտ հասկանալ վիշապօձի նկարը: Փոքրիկ իշխանը ուրիշ մոլորակից է: Այդ մոլորակը մի տան չափ է, և Փոքրիկ իշխանը հետևում է իր մոլորակին: Սակայն նրա կյանքը անցնում է միապաղաղ և տխուր: Ամեն բան փոխվում է, երբ նրա մոլորակի վրա աճում է գեղեցկուհի վարդը: Փոքրիկ իշխանը սիրահարվում է վարդին: Սակայն վարդը թվում է նրան գոռոզ ու ինքնահավան: Ահա մի օր Փոքրիկ իշխանը հրաժեշտ է տալիս իր ծաղկին, որը վերջին պահին խոստովանում է, որ սիրում է նրան:

Փոքրիկ իշխանը այցելում է հարևան 6 աստղաբեկորները, որտեղ հաջորդաբար ապրում են՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարարը, լապտերակիրը և աշխարհագրագետը: Պատմելով վերջինիս իր ծաղկի մասին՝ Փոքրիկ իշխանը հիշում է, որ մենակ է թողել վարդին: Սակայն նրա վիրավորանքը դեռ չի անցել, և նա շարունակում է իր ճանապարհը: Յոթերորդ մոլորակը Երկիրն է: Այստեղ Փոքրիկ իշխանն ընկերանում է աղվեսի, օձի և օդաչուի հետ: Օձը խոստանում է օգնել նրան, երբ կարոտի իր մոլորակը: Աղվեսը սովորեցնում է ընկերություն անել: Բոլորին էլ կարելի է ընտելացնել և բոլորի հետ կարելի է ընկերանալ, սակայն պետք է պատասխանատվություն կրել ընկերոջ համար: Փոքրիկ իշխանը որոշում է վերադառնալ իր վարդի մոտ:

Օդաչուն նկարում է Փոքրիկ իշխանի համար գառնուկ: Փոքրին իշխանը երջանիկ է, իսկ օդաչուն տխրում է, որովհետև հասականում է, որ իրեն նույնպես ընտելացրին: Օձը օգնում է Փոքրիկ իշխանին վերադառնալ իր մոլորակ:

Օդաչուն նորոգում է իր ինքնաթիռը և վերադառնում է ընկերների մոտ: Անցնում է 6 տարի: Այդ ժամանակվանից նա սիրում է նայել աստղերին: Բայց նա անհանգիստ է, քանի որ մոռացել է գառնուկի համար թոկ նկարել: Չէ՞ որ արձակված գառնուկը կարող է գտնել և ուտել վարդը: Եթե վարդն այլևս գոյություն չունի, ամեն բան աշխարհում կարող է փոխվել: Սակայն ոչ մի մեծահասակ երբեք չի հասկանա, թե ինչքան կարևոր է դա:

Ուսումնական գարուն

1.  418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 
Լուծում 418-8=410 Պատ․410

2.  5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124=1460 -այո

336+1009=1345 – այո

336+25=361 – ոչ

7366-114=7252 – ոչ

3. 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 
Կենտ թվեր 1,5,33,99,405,777,1547,5555։
Զույգ թվեր 2,28,512,888,1416,152412։

4. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 2-ին։ 

124, 390, 2056, 278, 52, 260, 7,  6482, 3, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

124,390,2056,278,52,260,6482,148,472,226,648,9624,7830,7892։

5. Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ=2լ 500մլ

20020մլ=20լ 20մլ

4050մլ=4լ 50մլ

6. Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝

իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ

գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։
70․4=280 15+70=85 85.4=340 Պատ․340 85

7. Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ,

այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան

մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել

զբոսաշրջիկը։
3.80=240 10.2=20 240+20+7=267

8. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։
4×60=240 60+20=80 240:80=3 Պատ․3

9.   Գտի՛ր թվի նշված մասը

45-ի 1/5մասը 45:5.1=9

632-ի 1/2մասը 632:2.1=316

164-ի 2/4 մասը 164:4.2=41

2000-ի 3/10 մասը 2000:10.3=600

10. Գտի՛ր այն թիվը, որի․ 

1/5 մասը 15 է 15.5:1=75

1/15 մասը4 է 15.4:1=60

1/8 մասը 6 է 8.6:1=48

«Ուսումնական գարուն» նախագիծ

Այս արձակուրդներին մեր թաղամասի պարտիզպանը ինձ ու իմ եղբոր բացատրեց և ցույց տվեց թե ոնց պետք է ծառերը էտել:

Ծառերի և թփերի էտում 

Գարնան սկիզբը ծառերի և թփերի էտման լավագույն ժամանակն է: Արևը դեռ չի հասցրել արթնացնել բույսերը ձմեռային քնից, միևնույն ժամանակ, կեղևը սառած չէ, ուստի և ավելի ճկուն է։ Սովորաբար ծառերը էտում են, երբ օդի ջերմաստիճանը 10-150C է, իսկ գիշերները չի նվազում զրոյից:

Ծառերի էտումը այգեգործության մեջ յուրահատուկ “վիրաբուժական” միջամտության մի տեսակ է, որն ունի հետևյալ նպատակները.

  • Չոր, վնասված ճյուղերի հեռացում, որոնք փչացնում են բույսի էսթետիկ տեսքը և նպաստում խոռոչների առաջացմանը.
  • Ծառի պսակի նոսրացում, խանգարող ճյուղերի հեռացում, որպեսզի մնացած ճյուղերն ավելի շատ արևի լույս ստանան
  • Նախկինում պսակին տրված ձևերի և չափերի պահպանում.
  • Պսակի կրճատում, բույսերի երիտասարդացում:

Գործնականում էտն ըստ կատարման բնույթի և նշանակության լինում է 2 ձևի՝ նոսրացում և կարճացում: 
Նոսրացումն այն գործողությունն է, երբ շիվը կամ ճյուղը հիմքից կտրում և ամբողջությամբ հեռացնում են: Նոսրացնելիս սաղարթից հեռացնում են՝ 

  • բոլոր այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի սաղարթի ներսը, որովհետև դրանք կարող են խտացնել սաղարթը և խանգարել լույսի և արևի ներթափանցմանը, 
  • եթե հորիզոնական ուղղությամբ աճող ճյուղերը մնան, հետագայում կխանգարեն միջշարքային տարածությունների մեքենայացման աշխատանքներին, 
  • այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի ներքև՝ դեպի հողը, 
  • այն զույգ ճյուղերից մեկը, որոնք սուր անկյուն են կազմում և իրար մրցակից են. սովորաբար էտում են թույլ, վտիտ ճյուղերը, 
  • այս ամենից բացի, հեռացվում են նաև այն բոլոր չորացած, ցրտահարված, հիվանդություններով և վնասատուներով խիստ վարակված ճյուղերը, որոնք այլևս չեն կարող վերականգնվել

Կարճացումը էտի այն ձևն է, երբ էտում և հեռացնում են շիվերի կամ ճյուղերի երկարության մի մասը, իսկ մյուս մասը թողնում են: Կարճացնում են սովորաբար դրսի բողբոջի վրայից, այնպես, որ կտրվածքի վերևի մասը 2-3 մմ-ով ավելի բարձր լինի բողբոջների ծայրային մասից։ Կարճացումը պահպանում է շիվերի թիվը, իսկ հետագայում նպաստում է նոր ճյուղերի առաջացմանը:

Իսկ ճյուղերից մի քանիսը մենք բերեցինք տուն և սարքեզինք զատկվա ծառ

Խնայե՛նք բնական պաշարները

Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:

Որովհետև դարերե ի վեր մարդը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ դրա համար էլ բույսերը նորից կարող են ցանել իսկ անասուններին շատացնել:

1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Վերականգնվող պաշարներ:ձուկ,հացահատիկ,բամբակ,կաթ,ձու,աղ,ձեթ,բուրդ,միս բանջարեղերեն,մրգեր,փայտ

Չվերականգնվող  պաշարներ:պղինձ,նավթ,կաուչուկ,կավիճ,մարմար,քարածուխ,երկաթ,տուֆ,արծաթ

Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երև անի ծննդյան տարեթիվը։մ. թ. ա. 782թ
  • Ո՞վ է Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։Արարատյան դաշտում
  • Որքա՞ն հին է Երևանը։Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է
  • Համացանցից դուրս գրիր տեղեկություններ Վանի թագավորության մասին և հրապարակիր բլոգում։

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Մհերի դուռ

Վանի տիրակալ Ինուշպուայի և իրա որդու մենուայի օրոք սկսեցին մի շարք բարեփոխումներ,որոնց շնորհիվ Վանի թագավորությունը փոխվեց փոքր պետությունից,հզոր պետություն և աշխարհակալություն: Այս բարեփոխումների մեջ կարևոր նշանակություն ուներ կրօնական բարեփոխումը որը ամբողջ երկիր միավորեց մեկ միասնական դիցարանի իշխանության ներքո: Դիցարանը քնդակվեց ժայռի վրա ,որը այն ժամանակ կոչվում էր խալտյան դարպաս իսկ հետագայում ժողովուրդը այն կոչեց Մհերի դուռ կամ ագռավաքար:

Ըստ մհերի դռան արձանագրության, բոլոր երեսունհինգ աստվածներին զոհաբերում էին միայն արու կենդանիներ,իսկ երեսունհինգ դիցաուհիներին էգ կենդանիներ,այսինքն ամեն մեկը իր նույն տեսակից, արձանագրության մեջ նաև նշվում է թե երբ որ աստվածին պետք է զոհ մատուցել:

Սասնա ծռեր էպոսի համաձայն փոքր մհերը չափահաս դառնալուց ուզում է գտնել իր հորը Սասունցի Դավթին :Ճանապարհին հանդիպում են սակայն չեն ճանաչում միմիանց ու մենամարտում են բայց մարտի ժամանակ հայրը ճանաչում է իր որդում և անիծում է որ համարձակվել է իր հոր վրա թուր վերցնել : Նա անիծում է որ լինի անմահ բայց անզավակ և այդպես էլ լինում է:

Երկար թափառումներից հետո Մհերը գալիս է ագռավաքարի մոտ ու զարկում է թուր կեծակիյով ժայռին և իր նժույգօ գուրքիկ ջալալիյի հետ մտնում ու փակվում է այնտեղ: Այդ օրվանից ժայռը կոչվում է Մհեռի դուռ:

Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։

The frog prince 2

Answer the questions.

What was the first thing the frog asked for? The frog said to Nadia, “I must sit next to you. Put me on this chair.”

What was the second thing it asked for? Then the frog said, “Now put a golden plate near me. I must eat out of it.”

What was the third thing the frog asked the princess to do? said again, “Now I am tired. Take me to your room. I want to sleep.”

Where did the frog sleep?on the snow white pillow

What happened early in the morning? It woke up early in the morning, hopped off pillow and went out of the palace.

How many times did the frog come to the palace?three times

What did Nadia find after the third visit? Nadia looked at her pillow she didn’t see the ugly cold frog. There was a most handsome prince there!

Complete the sentences.

The frog said to Nadia, “I must sit next… … you.”

Nadia shivered… when she touched the frog.

The frog slept on Nadia’s …pillow .

Nadia didn’t sleep all night. She thought “I shall not be troubled… by it again.”

Early in the morning, the frog hopped… out of the palace.

The prince told Nadia, “ A cruel fairy… changed me into a frog.”

Choose the correct word.

The frog said “I must sit next to… you.” (in front of, next to)

Nadia shivered when she touched… the frog. (touched, looked at)

In the morning the frog hopped off the pillow… and went out of the palace. (the
table, the pillow)

Nadia thought “I shall not be… troubled by it again. (shall be, shall not be)

On the third morning Nadia saw a handsome prince… on her pillow. (an ugly frog, a
handsome prince)

A cruel… fairy changed the prince into a frog. (kind, cruel)

Write sentences using the words below.
(Don’t forget to begin your sentences with capital letters.)

next, sit, must, I, you, to.  I must sit next toyou.

touched, Nadia, frog, when, shivered, she, the. Nadia shivered when she touched the frog

slept, frog, on, pillow, Nadia’s, the. The frog slept on Nadia’s pillow

changed, into, cruel, fairy, frog, a, him, a. A cruel fairy changed him into a frog.