Ամանորը մեր տանը

Open photo

Ամանորը մենք նշեցինք տանը ընտանիքով: Առավոտվանից միացրել էինք ամանորի երգեր և երգում ու պարում էինք , պատրաստել էինք շատ շատ համեղ ուտելիքներ գիշերը սեղանը շտկեցինք և նստեցանք շուրջը մի քիչ կերանք հետո նորից երգեցինք ու պարեցինք հետո նորից կերանք հետո լսեցինք դռան ձայնը բացեցինք տեսանք երկու մեծ պարկ նվերներ մեկը իմ համար էր մյուսը եղբորս շատ ուրախացանք բացեցինք մեջը լիքը խաղալիքներ էին : Ժամը տասներկուսին բոլորս իրար շնորհավորեցինք բարեմաղթանքներ ասեցինք ու իրար գրկեցինք հետո շարունակեցինք տոնը: Այդ օրը շատ ուրախ անցավ ես ու եղբայրս էլ շատ ուշ քնեցինք: