Read about Easter

Easter is usually in April or May. It is a religious holiday. It celebrates the rebirth of Jesus. At Easter, many people like painting eggs in bright colours.

In England children play a game of rolling eggs down a hill. Many children go on an egg hunt, looking for hidden Easter eggs!

People eat lots of chocolate eggs and chocolate bunnies. In the UK, people also eat hot cross buns and a special Easter cake.

New words

religous-կրոնական

celebrates-խորհրդանշել

rebirth-վերածնունդ

rolling eggs-ձվերը գլորել

down a hill-բլրից ներքև

an egg hunt-ձվի որոնում

hidden-թաքցրած

bunny-նապաստակ

  • Easter celebrates the rebirth of Jesus
  • Easter is a religious holiday
  • In England children play a game of rolling eggs down a hill
  • I like bunnies
  • children look for hidden eggs

Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այսօր Էրեբունի թանգարանը գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ։ Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։

Արին բերդի բլուր

Արին-ԲերդԱրինբերդ, Արնաբերդ, Գանլի թափա, Ղանլիթափա, բլուր-հնավայր, Վանի թագավորությանԷրեբունի քաղաքատեղի ԵրևանիԷրեբունի համայնքում[1]։ 1879 թվականին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին-Բերդի ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը՝ Արգիշտի Ա-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։

Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա․ 782 թվականին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին-Բերդում են գտնվել Սարդուրի Բ-ի և Էրիմենայի որդի Ռուսա Գ-ի 23 սեպագիր արձանագրությունները, ինչպես և խեցեղեն, կնիքներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), ճարմանդներապարանջաններուլունքներ (ագաթե, սերդոլիկե և ապակե), նետերի բրոնզե ծայրակալներ, IV դարի Միլեթ քաղաքի արծաթե դրամներ, Աքեմենյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․ V դար) արծաթե ռիտոններ, երկաթե սանձ և այլն։ Արին-Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են Կարմիր-բլուրի պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին-Բերդում (բրոնզե վահաններսաղավարտներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-1968 թվականների պեղումների ընթացքում Արին-Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա-ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5 x 39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա-ի օրոք, Խալդի աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան Իրանի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ Երևանը, որի անվանումը ծագում է Էրեբունի անունից (Էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից