ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

 1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,

 2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:ծիծեռնակը ուրախ էր երգում էր աշխատասեր էր :

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: Առաջվա բույնը

4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

  • Օրինակ՝ կպցնել-ամրացնել
  • շինել-սարքել
  • ավերակ-քանդված
  • սնուցած-կերակրած
  • հափշտակեց-գողացավ,ագահորեն վերցրեց
  • կրկրն -նորից

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
 ծիծեռնակը բույն էր շինում
 ծիծեռնակը երգում էր
 թշնամին հափշտակեց
 ծիծեռնակը առաջվա բույնն էր հիշում
 ծիծեռնակըշյուղ էր կպցնում 

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Բարի ծիծեռնակը

Կար- չկար մի (բարի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (երգել բոլորի համար): Մի անգամ նա որոշեց (կանչել իր ընկերներին) և համերգ անել որ անտառի բոլոր կենդանիները լսեն և ուրախանան իրենց այնը հասավ մինչև մոտակա գյուղը այնտեղի մարդիկ էլ լսեցին և շատ հավանեցին ծիծեռնակների երգերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով