Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Բարև իմ անունը Տարօն Հայրապետյան է ես 7 տարեկան եմ սովորում եմ մխիթար սեբաստացի

դպրոցի 3.3 դասարանում, ձեզ պատմելու եմ առաջին ուսումնական շրջանի մասին:

Այս տարի մենք սկսեցինք աշխատել բլոգներում,ամեն մեկս ունեցանք մեր անձնական բլոգները, այնտեղ մենք հրապարակում ենք մեր դասերը, հայերեն անգլերեն ռուսերեն մաթեմատիկա և գրում ենք մեր ճամփորդությունների մասին ես շատ եմ սիրում բլոգում աշխատել և իմ եղբայրը շատ օգնեց որ սովորեմ ոնց աշխատել բլոգում;

Գնացել ենք ճամփորդությունների որոնց մասին գրել ենք, ես ամենաշատը սիրեցի պլանետարիումը նաև գնացել ենք ներկայացումների:

Ես մասնակցում եմ նախագծերին և ֆլեշմոբերին, ինձ ամենաշատ դուր եկավ ամանորյա նախագիծը որտեղ սովորեցինք շատ նոր երգեր և հորինեցինք հեքիաթներ և ընկեր Մարին ուղղարկեց Ձմեռ Պապիկին և Ձմեռ Պապիկը այնքան որ հավանեց մեր հեքիաթներից մեզ գիրք սարքեց և մեզ տվավ նվեր :

Այս տարի ես կարդում եմ շատ ավելի սահուն և անգիրները արագ եմ սովորում սիրում եմ մաթեմատիկան կարողանում ենք բազմապատկել և բաժանել ավելի մեծ թվեր, ավելի լավ եմ հասկանում հարցումները, անգլերեն սկսել եմ ավելի հեշտ կարդալ ու մի քիչ խօսել, ռուսերենի տնայինները անում եմ գուգլի օգնությամբ բայց չեմ կարողանում խօսալ:

Ես իմ դասարանը և ուսուցիչները շատ եմ սիրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով