Հեքիաթ փշատերև ծառի մասին

 Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել… Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

Տերևակալել-տերևները բուսնել

Բուրմունք-անուշահոտություն

Սոսափել-խշխշալ

Պարծենում-հպարտանում

Համեստորեն-ազնվորեն

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով

4-Բնութագրի՛ր փշատերևին:

Փշատերևը փոքր էր, միշտ կանաչ էր մնում նա բարի էր:

5-Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը:

Երբ եկավ ձմեռը և նրանց տերևները թափվեցին:

6-Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Իրա խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերից:

7-. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»

8-

. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին: ծառերը բողբոջում էին:
Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր: փշատերևը կանգնած էր:
Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները: վառվեցին աստղիկները:

9. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Օրինակ՝ զարմանք-զարմանալ
Ուրախ — ուրախանալ
Տխուր — տխրել
Բողբոջ — բողբոջել
Կանաչ — կանաչել
Չոր – չորանալ

10. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:
 Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն
Փշատերև, տոնածառ, ծաղկաթերթիկ

11. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր:
Օրինակ փոքր + իկ = փոքրիկ

 Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

 Բ. Ություն, իկ, ավոր

փշիկ,ուրախություն,խորհրդավոր

12. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Եզակի/մեկ/Հոգնակի/շատ/
անտառ անտառներ
 ծառծառեր
 փուշփշիկներ
նապաստակ նապաստակներ
 գազանիկգազանիկներ
սկյուռ սկյուռներ

 13. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.

 Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար, զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ, հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

ի՞նչԻնչպիսի՞ի՞նչ անել, ի՞նչ լինել
 անտառ խորհրդավոր նայում է
 տոնածառ դալար բողբոջում էին
 փշատերև կանաչ թափվում են
 կաղին գեղեցիկ զարդարում էին
 ընկույզ փոքրիկ պատրաստվում էին
 գիշեր տխուր հարցնում է
 սկյուռ
փաթիլ
  զարդարված է