Ձյուն

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
 Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր: Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն, Ծաղիկները մտել են քուն,

2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը: Հողն է նրանց անկողին

 3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

: Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Ամեն ձմեռ գալիս եմ ձեր բոլորի հյուրն եմ գալուց ես շատ սառն եմ իսկ գնալուց հեղուկ եմ

5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ձյունը շատ փափուկ է սպիտակ է մա նման էլ բամբակի բայց ուղղակի սառն է:ծաղիկները շատ սիրուն են նրանք գույնզգույն են շատ լավ հոտ ունեն

6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար։

Ձմռան ծաղիկները