Ճպուռն ու մրջյունը

Թռի-վռի մի ճպուռ, 
Ողջ ամառը շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց, ճռճռաց

Մին էլ, ըհը՜, ձմեռը, 
Փռեց իրա թևերը. 
Բացեց գորգը սպիտակ, 
Դաշտերն առավ ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 
Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի թփի տակ 
Թե սեղան կար, թե օթյակ: 
Եկան օրեր ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ. 
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր դողալով, 
Ծանր-ծանր սողալով 

Նա մրջյունին ասում էր. 
— Գլխիդ մատաղ, սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա շունչ առնեմ, 
Ցրտից, սովից չմեռնեմ: 
Կերակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցրու: 
— Ի՜նչ խաբար է, սանիկս, 
Զարմանում եմ, ջանիկս, 
Չաշխատեցի՞ր ամառը, 
Ասա՛, ինչ էր պատճառը: 
— Էդպես բանի, սանամե՛ր, 
Էլ ժամանակ ո՞ վ ուներ. 
Էն խոտերում բուրավետ 
Երգում էինք մերոնց հետ… 
— Ուրեմն դու՞ … 
— Այո՛, ես 
— Ողջ ամառը դեն ու դես 
Երգում էի մշտապես: 
— Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ — Լուսավոր, լուսափայլ, փայլուն
լուռումունջ -Բոլորովին լուռ, առանց ձայն ու ծպտուն հանելու, սուս ու փուս:
քաղցած — Սոված, անոթի, սովահար
բուրավետ -անուշաբույր, քաղցրաբույր, անուշահոտ
մշտապես -Շարունակ, անդադար, անընդհատ:
օթյակ — Սենյակ:

  1. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  2. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  3. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։ աշխատասեր
  4. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ ծույլ և անհոգ:
  5. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն: Ես իրեն կասէի որ ինչի ամառը չաշխատեցիր բայց հիմա ոչինչ ես քեզ կօգնեմ բայց այլևս աշխատի :