Մուկն ու ձուն

Մուկն ու ձուն
Ստեփան Զորյան


Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • մառան. Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
  • շեմ- Տան դռան՝ դարպասի անմիջապես առջևի տարածությունը:
  • մեկնված- Պառկել, տարածվել, փռվել:
  • ձգվել- Զգաստանալ, իրեն հավաքել, իրեն զուսպ պահել:
  1. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի:

  1. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին: ձուն ասում էր ինձ թողեք իմ ընկերների մոտ ինձ մի կերեք:
  2. Իսկ մկներն ի՞նչ էին ասում: Դու շատ համով ես քեզ ուտելու ենք
  3. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը —բառարան
    գրքերի մառանը —գրադարան
    նկարների մառանը —
  4. Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է …վախկոտստան.
    Կաղամբների երկիրը կոչվում է …կաղամբստան.
    Ծիծաղների երկիրը կոչվում է …ծիծաղաստան.
  5. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:
    Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ
    Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկը թեքվեց
    Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց? Մուկը գրկեց